Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Նոր խորհրդարան` ընդամենը մի քանի ընդդիմադիրով

Նոր խորհրդարան` ընդամենը մի քանի ընդդիմադիրով
03.04.2017 | 12:59

Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է 2005 ընտրատեղամասերի նախնական արդյունքները ժամը 11:00-ի դրությամբ: Ըստ այդմ՝ քվեաթերթիկների 99,8 տոկոսի հաշվարկով՝ ԱԺ կանցնի 4 քաղաքական ուժ. ՀՀԿ՝ 49,15%, «Ծառուկյան» դաշինք՝ 27,37%, «Ելք»՝ 7,78%, ՀՅԴ՝ 6.58% ձայներով։

Այսպիսով` կարող ենք կատարել ընտրությունների արդյունքների նախնական քաղաքական ամփոփումները:


Այս ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել ՀՀԿ-ն, և, դատելով հրապարակված թվերից, մեծամասնություն է ձևավորում ապագա խորհրդարանում` համեմատաբար անցնցում և միջազգային հանրության ու մեր հասարակության ընկալմամբ` լեգիտիմացված ընտրություններում: Այս հանգամանքը, իհարկե, կարող է թույլ տալ, որպեսզի ՀՀԿ-ն ձևավորի միակուսակցական կառավարություն, սակայն նոր խորհրդարանում հաճախ անհրաժեշտ է լինելու ավելի մեծ թվով պատգամավորների աջակցություն, ըստ այդմ`ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան կպահպանվի, և կառավարության կազմում էական փոփոխություններ չեն լինի: Կոալիցիայի պահպանման հարցում շահագրգիռ է հատկապես Սերժ Սարգսյանը` կառավարության նման ձևաչափով սահմանափակելով Կարեն Կարապետյանի հնարավոր քաղաքական հավակնությունները: ՀՅԴ-ն, կարծում եմ, նույնպես գոհ է արդյունքներից, որովհետև մեկ-երկու պատգամավորով ավելացնում է իր ներկայությունը խորհրդարանում և, ըստ ամենայնի, պահպանում է քաղաքական և վարչական այն ռեսուրսները, որ այսօր ունի:


Ընտրությունների արդյունքներն իսկական ձախողում են «Ծառուկյան» դաշինքի համար, որը հատկապես վերջին օրերին խոսում էր իր անխուսափելի հաղթանակի մասին: Որպես կոալիցիոն գործընկեր` «Ծառուկյան» դաշինքն այս պահին պահանջարկված չէ ՀՀԿ-ի համար` թե՛ քաղաքական, և թե՛ իրավական առումներով: Եթե նոր կոալիցիային մաս կազմի նաև «Ծառուկյան» դաշինքը, ապա խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժ է մնում «Ելքը», որի մանդատներն իմպերատիվ ձևով պետք է ավելացվեն, որովհետև նոր Սահմանադրությունը ենթադրում է խորհրդարանում ընդդիմության առնվազն 33% ներկայություն: Նման հեռանկարը չի տեղավորվում Սերժ Սարգսյանի ծրագրերում: Մյուս կողմից` «Ծառուկյան» դաշինքը դե յուրե է լինելու ընդդիմություն, դե ֆակտո այդպիսին լինել չի կարող` իր ապագա ֆրակցիայի կադրային խճանկարից ելնելով: Խորհրդարանական ընտրությունների արդյունքները թույլ չեն տալիս, որ Գագիկ Ծառուկյանը թելադրողի դերում լինի, սակայն նրա թիմը կինտեգրվի նոր համակարգի ձևավորման Սերժ Սարգսյանի ծրագրերին: Եվ վերջապես, «Ծառուկյան» դաշինքը կլինի այն գործիքը, որի օգնությամբ Սերժ Սարգսյանը կարող է ազատվել վատչապետ Կարեն Կարապետյանից, եթե 2018-ի ապրիլից հետո հավակնում է վարչապետության:


Ավարտված ընտրությունները, անշուշտ, ունեն երկրորդ հաղթող` «Ելք» դաշինքը, որն այս գործընթացի գլխավոր հայտնությունն է ու նաև մի ուժ, որ ասպարեզից հեռացրեց մաշված ընդդիմությանը` իշխանության նոր այլընտրանքի հայտ ներկայացնելով:
ՀՎԿ-ի համար ողբերգություն են ընտրությունների արդյունքները, սակայն հասարակությունն այս ուժին «պատժեց»` տարիների իր ոչ սկզբունքային վարքագծի համար:
Մյուս կողմից` նոր խորհրդարանն իր որակով, քաղաքական կազմով չի տարբերվում գործողից: Նույն անդեմ մեմամասնությունն է, նրան «այլընտրանք» ռաբիսությունը և, լավագույն դեպքում, առավելագույնը տասն ընդդիմադիր պատգանավոր:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1666

Մեկնաբանություններ